Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:
Իտալիան պատրաստ է հանդես գալու Ուկրաինայի ավտանգության երաշխավոր եւ անհրաժեշտ է համարում միջազգային միջնորդների ներգրավումը խաղաղ կարգավորման շուրջ բանացություններում: Այդ մասին ապրիլի 8-ին Il Messaggero թերթում հրապարակված հարացազրույցում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն։
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջկա շաբաթներին չի ավարտվի եւ բնակչությանը մարդասիրական օգնության կոչ է անում: Այդ մասին պետության ղեկավարը, որն իր թեկնածությունը քվեարակության է դել երկրորդ ժամկետի համար, հայտարարել է ապրիլի 8-ին RTL ռեդիոկայանի եթերում։
Իսրայելցի ուժայինները ոչնչացրել են ահաբեկչին, որը երկու մարդու էր գնդակահարել Թել Ավիվի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը:
Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիեւին ներառում է ավելի քան 1,4 հազար Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 5 հազար Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ հարյուրավոր Switchblade արգելափակող արկեր: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ապրիլի 7-ին տարածված հայտարարության մեջ։
Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան։
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կշարունակենք կանոնավոր շփումներ պահպանել իսրայելացի գործընկերների հետ, նրանց հետ միասին մենք վճռականորեն կդիմակայենք ահաբեկչությանն ու բռնությանը, որոնք արդարացում չունեն»,- նշել է նա:
Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն արգելել է հունիսի 1-ից պլաստիկե տոպրակների օգտագործումը էմիրության տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ում համար էր արդյունավետ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը Շառլ Միշելը համարել էր արդյունավետ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, և դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից:
«Չեմ բացառում, որ կողմերի միջև կան փակ պայմանավորվածություններ՝ ձեռնտու իրենց, այլապես երկխոսությունն անհնար կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Միշել հանդիպման արդյունքներին ու գործընթացի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակին:
Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:
Սև ցուցակում հայտնված անձանց շարքում է նաև Ավստրալիայի վարչապետը: Երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի մուտքը Ռուսաստան արգելվել է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։
ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:
Անդրադառնալով հարցին, թե քանի երկիր է արդեն համաձայնվել գազի դիմաց ռուբլիով վճարելուն՝ փոխվարչապետն ասել է, որ հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար:
Նա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների համատեքստում նշել է՝ իրենք հանգում են մի իրավիճակի, երբ կարող է անհրաժեշտ լինել համագործակցություն՝ ակնարկելով ՆԱՏՕ-ին։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հայտարարությանը և այդ համատեքստում Արցախին չանդրադառնալուն՝ նկատեց, որ խնդիրն այն է, որ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վարում են վախվորած քաղաքականություն։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը:
Յոթի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի միջուկային օբյեկտներում միջադեպերի հնարավորության պատճառով:
«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», – ասել է Լավրովը։
Ամերիկյան Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթը կարգադրել է անօրինական միգրանտներին ավտոբուսներով Վաշինգտոն ուղարկել՝ ի նշան երկիր մուտքի կանոնների պլանավորվող մեղմացման դեմ բողոքի։
Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են իրականացրել:
Փաշինյանի բրյուսելյան օրակարգը, որը խնամքով թաքցվում էր հայ ժողովրդից, ընդհանուր առմամբ ուրվագծվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններում:
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում:
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։