Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվող երիտասարդը տեղափոխվել է Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը սեպտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը 2020 թվականի մարտի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նա ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս