Թուրքիայում ԵՄ-ին վստահում են, բայց անդամակցության հույս չկա

Եվրամիության Թուրքիայում գործող պատվիրակությունը հրապարակել է հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցվածների 51%-ը ԵՄ-ին ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում, սակայն Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ վստահություն գրեթե չկա։ Մասնակիցների միայն 15%-ն է հավատում, որ երկիրը կարող է անդամակցել առաջիկա հինգ տարիներին, մինչդեռ 22 տոկոսը համոզված է, որ դա երբեք չի տեղի ունենա։

Հարցման համաձայն՝ այսօր հանրության 58%-ը հավանական հանրաքվեում կողմ կքվեարկեր ԵՄ անդամակցությանը։

Բնակչության մեծ մասը կարծում է, որ ԵՄ-ին միանալը առավելություններ կունենա, մասնավորապես՝ տնտեսական զարգացում (59%), անվտանգության ապահովում (31%), ինչպես նաև կրթական ու մշակութային ծրագրերի հնարավորություններ (24%)։ Միևնույն ժամանակ բարձրաձայնվել են մտահոգություններ՝ կապված երիտասարդների արտագաղթի, մշակութային ինքնության կորուստի և ներգաղթի աճի վտանգի հետ։

Հարցումն անդրադարձել է նաև միջազգային կառույցների նկատմամբ վստահությանը։ ԵՄ-ին վստահում է հարցվածների 58%-ը, Համաշխարհային բանկին՝ 47%-ը, ՆԱՏՕ-ին՝ 43%-ը, ՄԱԿ-ին՝ 41%-ը, իսկ որպես երկիր Ռուսաստանին վստահում է հարցվածների 35%-ը ։

Այս պատկերը ցույց է տալիս, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Թուրքիայի հասարակության աչքում առավել վստահելի գործընկեր, թեև անդամակցության հույսերը գնալով մարում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930