Իսրայելի վարչապետը մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 29-ին Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Այս մասին հայտնում է վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա շքախումբը մեկնել են Վաշինգտոն։ Վարչապետը կհանդիպի նախագահ Թրամփին Սպիտակ տանը», – ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակը պարզաբանել է, որ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը և ԱՄՆ նախագահը մամուլի համար հայտարարություններ կանեն։

Ավելի վաղ Reuters-ը, անդրադառնալով կայանալիք հանդիպմանը, նշել էր, որ վերջին օրերին Արևմտյան տարբեր երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո ԱՄՆ նախագահը փորձելու է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս համաձայնություն տա Գազայում խաղաղության շուրջ առաջարկին։

Տեսանյութեր

Լրահոս