Բաժիններ՝

Գաբոնը հայտարարել է ցամաքային և օդային սահմանների վերաբացման մասին

Գաբոնում իշխանությունը զավթած զինվորականները, ովքեր պաշտոնաթող արեցին նախագահ Ալի Բոնգո Օնդիմբային, հայտարարել են ցամաքային, ծովային և օդային սահմանների բացման մասին։

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին պետական ​​հեռուստատեսության եթերում հայտարարել է Հաստատությունների անցումային շրջանի և վերականգնման կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Ուլրիխ Մանֆումբին։

Օգոստոսի 30-ին Գաբոնում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից հետո սահմանները փակվեցին։ Մի խումբ բարձրաստիճան զինվորականներ իշխանությունը զավթեցին, երբ հայտնի դարձավ, որ Ալի Բոնգո Օնդիմբան երրորդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում։ Ապստամբները հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները և պետության ղեկավարին տնային կալանքի են ենթարկել։ Գաբոնի ժամանակավոր նախագահ է նշանակվել գեներալ Բրիս Օլիգի Նգուեման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930