
Արմավիրի մարզի դատախազն աշխատանքից ազատվել է

Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին քիչ առաջ հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին։
Նշենք, որ Արմավիրում օրեր առաջ սպանվել է Փարաքարի համայնքապետն ու նրա ընկեր ոստիկան Կարեն Աբրահամյանը։