Իրաք-Թուրքիա նավթամուղը վերագործարկվել է

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ի առավոտից վերագործարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս հիշեցրել է նաև, որ նավթամուղի գործարկումը ժամանակավորապես դադարեցվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով կրած վնասների պատճառով։

Բայրաքթարի գրառման համաձայն՝ նավթամուղի վերանորոգումը ստանձնել էր Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան և արդեն հոկտեմբերի 4-ին ամբողջությամբ ավարտել այդ աշխատանքները, սակայն այն այդպես էլ չէր վերագործարկվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930