Բաժիններ՝

Ուկրաինան 2024 թվականի գարնանը նախատեսում է կիրառել F-16 կործանիչները․ երկրի ՊՆ ղեկավար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկովն ակնկալում է, որ 2024 թվականի գարնանը զինված ուժերը մարտական գոտում կօգտագործեն F-16 կործանիչներ։

Նա պարզաբանել է, որ դաշնակիցների հետ արդեն համաձայնեցվել է դրանց տեղափոխումը և օգտագործման ուսուցումը։

«Քանի որ այսօր կա ուսուցման թույլտվություն, կան երկրներ, որոնք հայտարարել են ուսուցանելու մասին։ Եվ նույնիսկ կան երկրներ, որոնք պատրաստ են փոխանցել մեզ F-16 վերապատրաստման ու ենթակառուցվածքի նախապատրաստման ավարտից հետո»,- ասել է Ռեզնիկովը Укринформ-ին։

Ըստ նախարարի՝ օդաչուների պատրաստման նվազագույն ժամկետը 6 ամիս է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930