Բաժիններ՝

Նոբելյան հիմնադրամը վերանայել է մրցանակի հանձնման արարողությանը Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին հրավիրելու որոշումը

Նոբելյան հիմնադրամը հասարակության մեջ բուռն արձագանքից հետո վերանայել է իր որոշումը և չի հրավիրի Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին 2023 թվականին Ստոկհոլմում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը, մնացած բոլոր դեսպանները կհրավիրվեն Օսլոյում կայանալիք արարողությանը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ՝ բոլոր դեսպաններին հրավիրելու ավելի վաղ որոշումը հիմնավորվել է Նոբելյան մրցանակի համար հիմք հանդիսացող արժեքների և ուղերձների հնարավորինս լայն տարածման կարևորության հանգամանքով։

«Մենք գիտակցում ենք Շվեդիայի բուռն արձագանքը, որն ամբողջությամբ ստվերեց այս ուղերձը։ Ուստի, մենք որոշեցինք կրկնել նախորդ տարվա բացառությունը սովորական պրակտիկայից, այն է՝ չհրավիրել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին Ստոկհոլմում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը։ Ինչպես նախկինում, բոլոր դեսպանները կհրավիրվեն Օսլոյում կայանալիք արարողությանը»,- ասված է հիմնադրամի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930