Իրաքում ավտովթարի հետևանքով 18 մարդ է մահացել
Առնվազն 18 մարդ է մահացել Բաղդադից հյուսիս ընկած հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ երկու միկրոավտոբուսներ բախվել են սեպտեմբերի 1-ի կեսգիշերին։ Մահացածներից 14-ը Իրանի քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով Վիրավորվել է 15 մարդ։
Միկրոավտոբուսներից մեկն ուղևորվելիս է եղել Քերբելա քաղաք, որտեղ շիաների սուրբ ծիսակատարության՝ Արբաինի օրվա առիթով զանգվածային միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
2023 թվականին Արբաինը կսկսվի սեպտեմբերի 5-ի երեկոյան և կտևի մեկ օր։