Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ. Ֆրենկ Փալոն

Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Կոնգրեսի հայկական խմբակցությունը և ես կշարունակենք ձեր կողքին հանդես գալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման դեմ և կշարունակենք աշխատել Արցախի ժողովրդի համար խաղաղություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930