Բաժիններ՝

«Ինչպես բարութի տակառի վրա»․ հայտնի է դարձել Հավայան կղզիներում անտառային հրդեհների պատճառը

Հավայան կղզիների անտառային հրդեհներից ավերված Լահայնա քաղաքին կից լքված դաշտերի նկատմամբ իշխանությունների անփութությունը, չնայած դրանց հրդեհավտանգ վիճակի մասին տարիներ շարունակ նախազգուշացումներին, հրդեհի տարածման պատճառ հանդիսացավ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետաքննությունը պարզել է, որ Լահայնա քաղաքն ամբողջությամբ այրած արհավիրքը սկսվել է լքված, չկառավարվող հողատարածքից՝ քաղաքի կենտրոնից հյուսիս գտնվող բլրի վրա, թեև տարիներ շարունակ հնչել են նախազգուշացումներ:

Թասմանիայի համալսարանի աշխարհագրության և հրդեհագիտության պրոֆեսոր Դեյվիդ Բոումենն ասել է, որ քաղաքը շրջապատված էր բարութե տակառով, որը սպասում էր կայծի։

Մաուի կղզում տեղի ունեցած ողբերգությունը կարող է կրկնվել Հավայան այլ կղզիներում, որտեղ քաղաքները նույնպես շրջապատված են չօգտագործված մեծածավալ դաշտերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս