«Տոլու-3» արբանյակը ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը
«Տոլու-3» զոնդային արբանյակը, որը կառուցվել է Իրանի հեռահաղորդակցության արդյունաբերության ընկերության կողմից, վերջին փորձարկումներից հետո սեպտեմբերի 2-ին ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Իրանական տիեզերական գործակալության կողմից պատվիրված «Տոլու-3» արբանյակը գործարկվել է ընթացիկ տարվա փետրվարին։
Այս արբանյակը կշռում է ավելի քան 100 կիլոգրամ և համարվում է երկրում ստեղծված արբանյակներից ամենածանրը։ Երկրից 500 կիլոմետր բարձրությամբ ուղեծրում այն կարող է սև-սպիտակ և գունավոր պատկերներ նկարել։
Երկրի ցածր ուղեծրում տեղակայված «Տոլու-3» արբանյակը կկարողանա իրանական տիեզերական գործակալությանը փոխանցել անհրաժեշտ պատկերներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսները, բնական ռիսկերի կառավարումը և այլն: