
Հանրային սննդի օբյեկտի արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ. Ա. Ահարոնյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «խոզի շաուրմա արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «S.aureus», «հավի շաուրմա արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «S.aureus», ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։