Բաժիններ՝

Եմենի ափերի մոտ նավ է հրետակոծվել

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Եմենի Ադեն նավահանգստային քաղաքից 128 ծովային մղոն հարավ-արևելք ընկած հատվածում նավ է հրետակոծվել։

«Ռազմական իշխանությունները հայտնում են, որ նավի վրա կրակել են անհայտ արկով։ Հաղորդվում է, որ նավը այրվում է», – այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովային առևտրի համակարգման կենտրոնը։

Ավելի վաղ կենտրոնը տեղեկացրել էր, որ անձնակազմը հայտնել է նավի հետևի մասում ջրի շիթերի և ծխի մասին։

Reuters-ն էլ հղում անելով ծովային անվտանգության ոլորտում մասնագիտացած բրիտանական Ambrey ընկերությանը՝ հաղորդում է, որ Ադենից 120 ծովային մղոն հարավ-արևելք հարձակման է ենթարկվել Նիդեռլանդների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս