Զելենսկին առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ օդային վահան ստեղծել ռուսական սպառնալիքների դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության համաժողովում իր ելույթում առաջարկել է եվրոպական գործընկերների հետ համատեղ հակաօդային պաշտպանության հուսալի վահան ստեղծել Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ուկրաինան առաջարկում է Լեհաստանին և մեր բոլոր գործընկերներին կառուցել համատեղ, իսկապես հուսալի վահան ռուսական օդային սպառնալիքների դեմ, և դա հնարավոր է։

Ուկրաինան կարող է հակազդել ռուսական բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին, և եթե մենք միասին գործենք տարածաշրջանում, ապա կունենանք բավարար զենք և արտադրական հզորություններ դրանց համար։ Եթե Ռուսաստանը կորցնի երկնքից հարվածելու ունակությունը, ապա չի կարողանա շարունակել պատերազմը», – ասել է Զելենսկին համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930