Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հրդեհը Թբիլիսիի մերձակայաքի Շավնաբադա լեռան վրա բռնկել է օգոստոսի 28-ի ցերեկը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է կայանին հասցված ֆիզիկական վնասի գնահատմանը, օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակության որոշմանը:
Գործակալության հաշվարկներով՝ չցանված հողատարածությունների ընդհանուր ծավալն այս պահին երեք անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը:
Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկային միջանցքով 1 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի վարչապետի պաշտոնում երրորդ անգամ առաջադրել է Անա Բրնաբիչի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կառավարությունը 10․000 դոլարի չափով ուսանողական վարկեր կների քոլեջներին պարտքեր ունեցող մեծաթիվ շրջանավարտների համար: Քայլ, որը կարող է մեծացնել Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իր կուսակից դեմոկրատների նկատմամբ աջակցությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»։
Ջիբրալթարում աճուրդի է հանվել 75 միլիոն դոլար արժողությամբ «Աքսիոմա» զբոսանավը, որը պատկանելիս է եղել ռուս միլիարդատեր Դմիտրի Պուպիանսկիին: Սա Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում աճուրդի հանված առաջին գույքն է: Այս մասին գրում է «Ռոյթերս»–ը։
Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը հայտարարել է, որ Եվրոպայում էներգիայի գնի կտրուկ աճը սպառնում է ԵՄ գոյությանն ու վտանգի տակ է դնում Չեխիայի քաղաքական համակարգը։ iDNES.cz-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ 1989 թվականից ի վեր քաղաքական ու սոցիալական վիճակն այսքան ողբերգական չի եղել։
168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ չնայած Ղազախստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Ադրբեջանը գուցե ավելի սերտ հարաբերություններ հաստատի եվրասիական ինտեգրացիոն միության հետ, սակայն Ղազախստանի նախագահի այցն Ադրբեջան ու դրա շուրջ քարոզչական աղմուկը վերջնականապես ապացուցեց, որ սա թյուրքալեզու պրոյեկտ է, որում ուրվագծվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքը, որի շուրջ Անկարան ու Բաքուն կցանկանան միավորել մնացած բոլոր թյուրքալեզու երկրներին, սակայն այստեղ Ղազախստանը հասկանալիորեն ունի մեծ կշիռ։
Ճապոնիան խոստանում է 30 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Աֆրիկայի զարգացման համար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Թունիսում կազմակերպված Ճապոնիա-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով կորոնավիրուսի դրական թեստի պատճառով գագաթնաժողովին միացել էր տեսակապի միջոցով։ Նա նշել է, որ հացահատիկի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում իրենք կաշխատեն ապահովել դրա տեղափոխումն Աֆրիկա։
Պարենային գործարքի շրջանակում այսօր հացահատիկով բեռնված երեք նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ պարենամթերքի դուրսբերաման համար սևծովյան միջանցքից արդեն 39 նավ է օգտվել։
Թուրքիայի քաղաքացիները շենգենյան վիզաներ ստանալու հարցում բախվում են դժվարությունների․ մերժումների թիվը մեծացել է: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի Գերագույն դատարանում կրկին բողոքարկել է իրեն Միացյալ Նահանգներ արտաքսելու որոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։
ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը և Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ այն ներառել միջազգային հանրությանը սպառնացող հիմնական մարտահրավերների մեջ։
Գերմանացի զբոսաշրջիկն Իրանում ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտել են միայն, որ ձերբակալվածին հյուպատոսական աջակցություն է տրամադրվում։
Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած խորհրդաժողովում:
Հարավկորեական երկու ընկերություն տանկերի և հաուբիցների արտահանման 5,76 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել Լեհաստանի հետ։ Այս մասին հայտնել է Սեուլի սպառազինությունների գնման գործակալությունը։
Հրշեջները փորձում են մարել Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ու հիվանդները ժամանակին տարհանվել են։
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։
Սենատի Առևտրի և զինված ծառայությունների հանձնաժողովների ամերիկացի օրենսդիրը հինգշաբթի օրը ժամանել է Թայվան: Քաղաքի կենտրոնում գտնվող Սոնգշանի օդանավակայանից արված կադրերում երևում է, թե ինչպես է սենատոր Մարշա Բլեքբերնը ամերիկյան ռազմական ինքնաթիռով ժամանել Թայվանի մայրաքաղաք Թայբեյ:
Ավելի քան 900 մարդ մահացել է։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 599 միլիոն 386 հազար 482:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 46 452-ով՝ նախորդ օրվա 43 919-ի դիմաց:
Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում էր երկրի ողջ տարածքին:
Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: