ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում այն, որ Իրանի հետ պատերազմը կշարունակվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր ժամկետի ավարտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինան հետաքրքրված է քաղաքային տարածքներում մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի փորձի ուսումնասիրությամբ և ականազերծ տարածքների հետագա վերականգնման համար նախապատրաստմամբ։
Ռազմարդյունաբերական տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են ու այդ առաջընթացը երկրներին բարձրացնում է բոլորովին այլ մակարդակի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն է:
Օգոստոսի 24-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Կասպից ծովում միասնական օպերատորով առանձին երկկողմ միջանցք ստեղծելու շահագրգռվածության մասին։
Գերմանիայի Քյոլն քաղաքում և դրա շրջակայքում վերջին շաբաթներին կտրուկ ավելացել են թուրք, քուրդ կամ թուրքական ծագումով Գերմանիայի քաղաքացիներին պատկանող կրպակների, սննդի կետերի, ոսկերչական խանութների, սրճարանների, թանկարժեք ժամացույցների սրահների և առանձնատների վրա իրականացվող հարձակումները:
Նախօրեին Ելիսեյան պալատում կայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայ-ֆրանսիական հերթական բանակցությունները տեղի են ունենում հայ-ռուսական ճգնաժամային բանակցությունների ֆոնին, երբ Ռուսաստանը Հայաստանին կանգնեցրել է կոշտ ընտրության առջև՝ զուգահեռաբար տևական ժամանակ կիրառելով տնտեսական «ցավոտ» սահմանափակումներ հայ տնտեսվարողների նկատմամբ:
«Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում քննարկել ենք, թե այսօրվա աշխարհաքաղաքական, տարածաշրջային իրադարձությունները, աշխարհում անվտանգային զարգացումներն ի՞նչ են հուշում՝ Հայաստանին ինչպիսի՞ ռազմական դոկտրին, ազգային անվտանգության հայեցակարգ է անհրաժեշտ: Եվ արդյոք վտանգավոր չէ՞ այս պահին բանակին ներարկել, որ հակառակորդ չպետք է ունենա:
«Liverpool» անգլիական ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը 2027-ի հունիսի 1-ից կդառնա ակումբի գլխավոր հովանավորը և ավիաընկերության տարբերանշանը կհայտնվի մարզաշապիկների վրա։
Տևական դադարից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարներ Պուտինի ու Թրամփի հերթական հեռախոսազրույցը։ Սա երկու առաջնորդների միջև 15-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի հունվարին Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ մեկ ժամ տևած զրույցը «կառուցողական էր և անկեղծ»:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարնեի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Սև ծովում գազի արդյունահանումը կկրկնապատկվի մինչև տարեվերջ։
Սյունիքի նկատմամբ Իրանի ռազմավարական ընկալումը պայմանավորված է ոչ միայն դրա տնտեսական կամ տարանցիկ ներուժով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի հարավային այս տարածքի զարգացումները կարող են անդրադառնալ Իրանի հյուսիսային շրջանների անվտանգային միջավայրի և Հարավային Կովկասում ձևավորվող ուժային հարաբերակցության վրա։
Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները «ազդարարեցին», որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։
Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետության պրոֆեսոր պոլսահայ Տարոն Աճեմօղլուն գնահատականներ է տվել Թուրքիայի ներկայիս տնտեսական և քաղաքական կառուցվածքի վերաբերյալ։
Apple-ը Թուրքիայի առնվազն երեք նախարարի տեղեկացրել է, որ նրանց հեռախոսները կարող են դարձած լինել վճարովի լրտեսող ծրագրերի հարձակման թիրախ:
Սև ծովում «TEDY» օտարերկրյա բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Սահմանափակումներ են մտցվել ավիափոխադրումների ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների նկատմամբ:
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատնից դեպքի առնչությամբ դեռևս արձագանք չի եղել։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի դրոշի նկատմամբ հրապարակայնորեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը համարվում է հանցագործություն և կարող է պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած երկօրյա այցին:
Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի և նավթամթերքի ծավալը կազմում է օրական մոտ 11 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է երկրի ավիացիայի ոլորտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը՝ այն որակելով որպես «տնտեսական ահաբեկչության» օրինակ, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Պակիստանը Սաուդյան Արաբիայից զգուշացում է փոխանցել Իրանին՝ զսպելու իր եմենցի հուսի դաշնակիցներին, որոնք ուժեղացրել են թագավորության վրա հարձակումները, և համակարգված ջանքեր գործադրել ճգնաժամի սրումը կանխելու համար․ Reuters-ին հայտնել են սաուդյան, պակիստանյան և իրանական աղբյուրները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։
Ամերիկյան ուժերը կշարունակեն թիրախավորել իրանական նավթատարները՝ ի պատասխան ամերիկյան ռազմանավերի վրա իրանական հարձակումների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի տնտեսապես «խեղդել» Թեհրանին։
Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Դարզին նամակն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին։
Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025-ի մշակութային ժառանգության մասին տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Համաձայն ներկայացված տվյալների՝ Թուրքիայում գործող թանգարանների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.4 տոկոսով՝ հասնելով 664-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դրանցից 220-ը գործում են Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայության ներքո, 426-ը մասնավոր են, իսկ 18-ը պատկանում են Ազգային պալատների վարչությանը: […]
Նիկոլ Փաշինյանը վերջերս սովորականից ավելի հաճախ է հիշում իր՝ «ժողովրդի ներկայացուցիչ» լինելու, «հայ ժողովրդի մեծամասնությանը» ներկայացնելու մասին։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «SKAI» հեռուստառադիոընկերությանը։