Հայաստանն ավելի վստահ է խոսում նոր տեխնոլոգիական դարաշրջանի մասին։ Արհեստական բանականությունը, բարձր արտադրողականությամբ հաշվարկները, տվյալների կենտրոնները, հազարավոր ժամանակակից GPU-ները և ներդրումները նոր թվային ենթակառուցվածքներում պետք է երկիրը դարձնեն տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական հաբերից մեկը:
Հակարիի կամրջի և Կոռնիձորի շուրջ ադրբեջանական մտադրությունների հետ կապված վերջին խոսակցությունների և մամուլում հայտնված տեղեկությունների ֆոնին, թերևս, հարկ է կարճ ժամանակագրություն ներկայացնել, և նոր միայն անդրադառնալ ներկա վիճակին և հետագա հնարավոր զարգացումներին:
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանա-թուրքական համատեղ արտադրական ձենարկություն և տեղում ծանոթացել «SALVO» և «KAYRA» ռազմածովային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներքին արտադրության մեկնարկին, փոխանցում է Ermenihaber.am։
«Առաջին հարցը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե արդյո՞ք հավասար է հարաբերությունների մակարդակը, որովհետև Հայաստանի պայմանները Թուրքիայի համար կարող են շատ ավելի բարենպաստ լինել, քան Թուրքիայի պայմանները»:
Սեպետմբերի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կկայանա կառավարության նիստ։ Օրակարգային հարցերի թվում կլինեն «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ծրագիրը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Իրան պատերազմը և իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«Այդ իմ հայտարարությունը ձևափոխած է․ նման հայտարարություն ես չեմ արել,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ և Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը և հավելեց,- Ես ասել եմ, որ սրանից մի 4 տարի առաջ Հակարիի կամրջի մոտ նման փորձ է եղել, սաստել են, բայց 4 տարի է` ոչ մի կրակոց էլ չկա, սահմանապահներն իրենց տեղում են, իրենք` իրենց տեղում։ Մենք էլ մեզ համար աշխատում ենք․ խաղաղություն է»։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մետաքսի ճանապարհի կամուրջ» (Անիի պատմական կամուրջ), այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։
Օգոստոսի 15-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամադ Բաղերզադեն հայտարարել էր, որ մարտին Կատարում իրանական Սու-24-ի երեք օդաչու է գերի վերցվել մարտական թռիչքի ժամանակ ինքնաթիռների կործանումից հետո։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները կարող են հարվածել Իրանի բոլոր նավթային լցանավերին՝ ի պատասխան իրենց նավերի վրա հարձակումների։
Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հարթակը, որպեսզի պարզաբանի Իրանի դիրքորոշումը հրատապ հարցերի շուրջ:
Իրանի և Կորեայի Հանրապետության հարաբերությունները ավելի քան 64 տարվա պատմություն ունեն, և երկու երկրների միջև կապերը մշտապես զարգացել են փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանը մեծ կարևորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերություններին։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։
Իրանն առաջիկա օրերին կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս նոր՝ սահմանափակ մուտքի գոտու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։
ԱՄՆ-ն օգտագործել է Հայաստանին Nvidia-ի առաջադեմ չիպերին հասանելիություն տրամադրելու խոստումը՝ Ադրբեջանի հետ նախնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար․ գրում է The Wall Street Journal-ը։
Թեհրանն այլընտրանքային երթուղիներ է փնտրում Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և ցամաքային, օդային ու ծովային ուղղություններով նրա հնարավորությունների սահմանափակման փորձերի ֆոնին, բայց Հայաստանով անցնող ճանապարհը երկրի համար շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է իրանցի քաղաքական մեկնաբան, «Հայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը, հաղորդում է Mehr-ը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025-ի տարեկան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները:
«Դասեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է:
«Երբ ԱԱԾ-ն մտնում է մեկի տուն՝ խուզարկելու, ո՞վ է տեսել՝ նրանք ներկայանան, վկայական ցույց տան։ Ֆաս հրահանգի սպասումով՝ մտածում են, թե ում ձեռքերն են ոլորելու, գցեն գետնին, ստորացնելով ձերբակալեն։ Հոգևորականին ձերբակալելիս այնքան ուրախ են, ասես Ջենիֆեր Լոպեսի թևն են ընկել։ Այդքան ուրախ են հոգևորականին կալանքի տանելիս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-1993թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև Տիգրանաշենի, «անկլավներ» հասկացության, սահմանագծման և սահմանազատման մասին:
«Նիկոլ Փաշինյանը քննարկելու բան չունի, նրան ասել են՝ «պիտի տաս», ինքը տալու է։ Ուղղակի հիմա Նիկոլ Փաշինյանն ինֆորմացիա է դաշտ գցում։ Նախկինում ինչպե՞ս է եղել, օրինակ՝ Խորհրդային Միության ժամանակ ուզել են հացը թանկացնել, պանիկա են գցել ժողովրդի մեջ, հատուկ տարածողներ են եղել, որ գիտե՞ք՝ հացը թանկացնելու են»։
Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնալավայրի կենտրոնական մասին, կիրակի օրը հաղորդել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը։
Ռուսաստանն ու Ուկրաինան մտել են ենթակառուցվածքի դեմ հեռահար հարվածների ձգձգված պատերազմի մեջ, որտեղ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել վերջնական հաղթանակի, իսկ խաղաղ բնակչության համար վտանգը շարունակում է աճել։ Այս մասին The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտպանական տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, որը հայտնի է Flash մարտական մականունով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին։ Հեգսեթն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան հենց Թեհրանի համար, իսկ իրանցիները մտադիր չեն տրվել ճնշմանն ու պատժամիջոցներին, կիրակի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը սեպտեմբերի 6-ի առավոտյան անսպասելիորեն հայտարարել է լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին՝ բանակի պատրաստվածությունը ստուգելու համար միաժամանակ մի քանի ճակատների բացմամբ անսպասելի և բարդ սցենարի դեպքում։
Արցախյան առաջին պատերազմի տարիները շատ ծանր հետևանքներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում՝ հատկապես Սյունիքի մարզում:
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, հաղորդում է Mehr-ը։