Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը որևէ կերպ չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։
Իրանին հաջողվել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին հայտարարությունը տեղական ժամանակով կեսգիշերից մի քանի րոպե հետո տեղափոխել, որպեսզի գործարքը չհամընկնի ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի վրա։
Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 490 տոննա ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին (Քոնեքթիքութ նահանգից) հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով։
Իրականացվելու դեպքում համաձայնագիրը պետք է նաև մեղմի համաշխարհային էներգետիկ ճգնաժամը: Այս մասին X-ի էջում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը:
ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
ԱՄՆ-ն հերքում է այն տեղեկությունը, թե երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո սառեցված ակտիվները կվերադարձվեն Իրանին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CNN հեռուստաալիքը։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը իրանցի ժողովրդի հաղթանակն է և Միացյալ Նահանգների պարտությունը ավելի քան 100 օր տևած պատերազմում։ Երկուշաբթի առավոտյան այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին X-ում գրել է Փաշինյանը:
Եվրահանձնաժողովը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և դրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, անցման վճարների վերացում, ինչպես նաև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «դժվար մարդ», ինչպես նաև խիստ քննադատել է նրան այն հարձակումների համար, որոնք քիչ էր մնում տապալեին ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագիրը։ Թրամփն այս հայտարարություններն արել է The New York Times-ին տված հարցազրույցում։
Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման TRIPP նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում։ Այս մասին Ադրբեջանի նախագահը գրել է «X»-ի միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ներդրումը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի նախագահի հետ հարցազրույցին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելուց հետո, նշված է եվրոպական չորս պետությունների համատեղ հայտարարությունում:
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։
«Եվրոպական միության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալության» (EUAA) հրապարակած «Ապաստանի զեկույց 2026»-ի համաձայն՝ նվազել են Թուրքիայի քաղաքացիների կողմից ԵՄ երկրներին ներկայացվող ապաստանի դիմումները։
Եթե Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը շուտով ավարտվի, Վրաստանի տնտեսական աճը 2026 թվականին կհասնի 6,5 տոկոսի. ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի հրապարակած զեկույցում։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը խոսեց նաև TRIPP նախագծի հեռանկարի մասին։
AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 14-ին նախատեսված Բաքու–Նախիջևան–Բաքու ուղղությամբ չվերթները չեղարկվել են Նախիջևանում պահպանվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Ամպրոպի և անձրևի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակը Մոսկվայում և մարզում կգործի մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ը, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետկենտրոնի տվյալներին։
«Արևմտյան Ադրբեջանը» պատմական հայեցակարգ չէ, այլ հիբրիդային պատերազմի գործիք։ Այն աղավաղում է պատմական հիշողությունը, քողարկված ձևավորում տարածքային հավակնություններ, փորձում մոբիլիզացնել հասարակությունը հորինված «կորսված հայրենիքի» գաղափարի շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հարավային Կովկասին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հետպատերազմյան վերականգնման գործընթացներին և «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպման պաշտոնական հայտարարություններից հերթական անգամ պարզ է դառնում, որ Թուրքիան ամրապնդվում է Հարավային Կովկասում՝ որպես տարածաշրջանային առաջնորդ։
Գեներալ Ջավիդան. Իրանի սահմանների անվտանգության մակարդակը բարձր է
1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայերը: Թուրք-թաթարական հրոսակների կողմից նախապես ծրագրված էր, որ քաղաքի գրավումից հետո պետք է տեղի ունենան հայերի կոտորածները: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվում է քաղաքի գրավումը, քաղաքից փախչում են բրիտանական զորքերը:
Թուրքիան լայնորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի վառելիքային ցանցի ընդլայնման ծրագրին, որի արժեքը կազմում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար։