ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։

Քերին իր խոսքը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել գերության մեջ։

Ադրբեջանը շարունակում է պահել հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։

«Ways and Means» հանձնաժողովը իրավասություն ունի ԱՄՆ առևտրային քաղաքականության ոլորտում, և Քերին կարևոր ռեսուրսների ու մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում Ադրբեջանի գործողությունները արձանագրեց պաշտոնական քննարկման մակարդակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930