4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:
Մինչ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ ընտրության հարցում, Եվրամիությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու գայթակղել Հայաստանին։
Այսօր Ադրբեջանը Գանձասարի վանքը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, օտարերկրյա դեսպաններին ներկայացրեց որպես ոչ հայկական հուշարձան։
«Դուք փողոցում Սերժ էիք մերժում, մենք Նիկոլի հետ պայմանավորվում էինք, որ Արցախը հանձնե՞նք: Անբարոյականությո՛ւն է դրանց ասածը… Կարդացեք ադրբեջանական մամուլը՝ մեկ Ալիևն է երազում, որ Հայաստանի 3-րդ նախագահը նստի, մեկ՝ դո՛ւք: Հիմա եթե 2-րդ նախագահի թիմն Ալիևի հետ նույն խրամատում են, ի՞նչ ասեմ…»:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Չինաստանի հետ համաձայնագիր է ստորագրվել դափնու տերևի արտահանման վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ 2025-ին համաձայանգրեր էին ստորագրվել նուշի արտահանման վերաբերյալ, իսկ այս տարի կարտահանվի նաև դափնու տերև։
Վրաստանում յոթ անձ է ձերբակալվել Գարդաբանի մունիցիպալիտետի Գամարջվեբա գյուղում ավելի քան 2,6 միլիոն լարի (շուրջ 1 միլիոն դոլար) արժողությամբ հողատարածքին խարդախությամբ տիրանալու փորձի գործով, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը:
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման, հայտնում է «Tasnim»-ը։
«Որքա՞ն կարելի է բացատրել, որ ռուսական տնտեսական շուկաների կորուստը բերելու է Հայաստանում լուրջ տնտեսական ճգնաժամի։ Փաստը կատարվում է, մենք նոր ենք հասկանում։ Ինչպես 15 տարեկան դպրոցականը չի կարողանում տեքստը կարդալ և այն ընկալել ու վերարտադրել իր բառերով, փաստը կարծիքից չի տարբերում, այնպես էլ մենք՝ որպես հասարակություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնյա քաղաքում վարժանքներ են անցկացրել, որի ընթացքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Եվրամիությունն այն աստիճանի է կենտրոնացած Ռուսաստանի հետ հակամարտության վրա, որ մնացած ամեն ինչը ստորադասվել է աշխարհաքաղաքական այդ մեկ շահին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նա նաև կանխատեսել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները կտրուկ անկում կապրեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
4 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցին:
Կարմիր ծովում էսկալացիայի ֆոնին Մերձավոր Արևելքի պետություններն ու էներգետիկ ձեռնարկությունները բախվել են վերջին տասնամյակների էներգամատակարարման ամենալուրջ ճգնաժամին։ Այս մասին գրում է New York Times թերթը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է» և «բարոյական իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե որ գործողությունները պետք է համարվեն ահաբեկչություն»։
ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՄ ՄԻՊ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
Ուրբաթ օրը Թբիլիսում ձերբակալել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեին, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում և խորհրդարանում, այդ թվում՝ տարբեր տարիների եղել է վարչապետի պաշտոնակատար, Եվրատլանտյան ինտեգրման գծով պետնախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար:
Իրանն ամրապնդում և հաստատուն է դարձնում կապերը հարևան երկրների և մահմեդական պետությունների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան պետական պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների ֆոնին աշխարհում նվազում է վստահությունը ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ:
Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տնտեսական անվտանգությունն անբաժանելի է ազգային և տարածաշրջանային անվտանգությունից, հաղորդում է Mehr-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ռիզեի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում։
Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Անկարան արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտում Մոսկվայի արտոնյալ գործընկերներից մեկն է։
Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնում է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։ Նշվում է, որ հանդիպումէ տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին մասնակցել է «Թյուրքալեզու պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ներքին գործերի նախարարների 3-րդ նիստին։