Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։
Նահանգապետի խոսքով՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Երևանը հայտարարեց, որ պատրաստվում է թակել Եվրամիության դուռը, սակայն Բրյուսելը չշտապեց ողջունել Հայաստանի արդեն պաշտոնական հայտը ԵՄ անդամակցության ուղղությամբ։ Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական միջավայրի ու հայ-ռուսական ներկայիս ճգնաժամի ֆոնին հենց այս զուսպ արձագանքն է, որ Հայաստանի եվրոպական ընտրության շուրջ ավելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։
Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել օգոստոս ամսվա գնաճի վերաբերյալ։ Այդ տվյալների համաձայն՝ ամսական գնաճը կազմել է 1.84%, իսկ տարեկանը՝ 31.51%։
Վարչախումբն ակտիվորեն առաջ է մղում նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու թշնամական թեզը։
Հորմուզի նեղուցը տասնամյակներ շարունակ էներգետիկ անվտանգության ուսումնասիրություններում դիտարկվել է՝ որպես էներգառեսուրսների փոխադրման համաշխարհային համակարգի ամենախոցելի հատվածներից մեկը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աջակցել է Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգ ստեղծելու վերաբերյալ Չինաստանի առաջարկին և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան։
Բաղային նշել է, որ Քուհեստակի հարվածը ԱՄՆ-ի ավելի լայնածավալ հարձակումների շարքի մի մասն էր՝ Մինաբի, Լամերի, Քեշմ կղզու և Իրանի այլ շրջանների նկատմամբ։
Առայժմ փոխադարձ հարվածները մնում են սահմանափակ։ Սակայն, NYT-ի աղբյուրների վկայությամբ, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի կոշտ գիծ վարող ղեկավարությունը կարող է դիտարկել էական էսկալացիայի հնարավորությունը։
Ես նկատի ունեմ և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ հետագայում էներգետիկ, ինչու ոչ՝ նաև այլ համատեղ ծրագրերը, որոնք օգտակար են լինելու ոչ միայն առանձին մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ նախագահը։
Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։
Հունական ռազմական քարտեզները վիճելի տարածքները վերագրում են Հունաստանին, մինչդեռ Թուրքիան դրանք համարում է իր տարածքը։ Վեճի պատճառներից մեկը դարձել է Էվրոս գետի հունի փոփոխությունը, որը զգալի հատվածում ծառայում է որպես սահման երկու երկրների միջև։
Խարգ կղզին Իրանի նավթի արտահանման առանցքային տերմինալն է, որի միջոցով իրականացվում է իրանական նավթի արտահանման մոտ 90%-ը։
Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։
Բանաձևի նախագծում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին առաջարկվում է այս փաստաթուղթը, ինչպես նաև նախկինում ընդունված բանաձևերը, ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության համապատասխան դրույթների համաձայն, ուղարկել գործակալության բոլոր անդամ պետություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային։
Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Այսպես նա արձագանքել է իսրայելական The Jerusalem Post պարբերականում հրապարակված նյութին, որում, ըստ նրա, բացահայտ քննարկվում է ամերիկացիների պարտքերը որպես զինվորագրության գործիք օգտագործելու գաղափարը։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 5 վագոն ցորեն, 3 վագոն պարարտանյութ, 2 վագոն փայտանյութ
SOCAR-ը Վրաստանում գործունեություն է ծավալում 2006 թվականից։
ԱՄՆ նախկին դեսպան Քրիստին Քվինը նշել է, որ Վաշինգտոնը ի վերջո առանձին տնտեսական համագործակցության համաձայնագրեր է կնքել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ դրանք օգտագործելով որպես լրացուցիչ խթաններ խաղաղության բանակցություններում։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանի տարածքով հաճախ են բեռներ ուղարկվում Հայաստան Ռուսաստանից, նաև հենց Ադրբեջանից են առաքվում Հայաստան։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, մինչև 2030-ը մասնավոր հատվածի կողմից տվյալների կենտրոններում և արհեստական բանականության ներդրումներում նախատեսվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ճապոնիայի թվային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր թվայնացման ոլորտում համագործակցության մասին, հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։
Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հրաժեշտ է տալիս բեմին։ 2028 թվականի մարտի 11-ին՝ իր 50-ամյակին, կավարտի իր համերգային նախագիծն ու հրաժեշտ կտա բեմին։
Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում վառելիքը թանկացել է 2-ից 14 թեթրիով, Այս տեղեկությունը տարածել է BMG պարբերականը, ըստ որի` Վրաստանում վառելիքը թանկանում է աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Gulf-ի ցանցում վառելիքը թանկացել է սեպտեմբերի 3-ին, և դիզելի գինն աճել է թեթրիով։ Connect-ի ցանցում վառելիքի արժեքը վերջին անգամ փոխվել է օգոստոսի 29-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Օրերս Բիշքեկում տեղի ունեցած ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսներում կայացան մի շարք աշխարհաքաղաքական նշանակության հանդիպումներ:
Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն մասնակցել է «Առողջ երեխա, առողջ ապագա» խորագրով միջոցառմանը։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Պուտին-Փաշինյան և Փաշինյան-Ալիև բիշքեկյան հանդիպումները, հատկապես՝ դրանցում Հայաստանին ներկայացված վերջնագրերը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու և այդ հարցով հանրաքվե անցկացնելու պահանջը, և այլն։