Թուրքիայի առափնյա ծառայությունները Էգեյան ծովում փրկել են 10 ամսական մի երեխայի, որին ուժեղ քամին ափից մոտ 1 կիլոմետր հեռացրել էր փչովի հարմարանքով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չեն գտնվում նոր Սառը պատերազմի վիճակում, հայտնում է Deutsche Welle-ն:
Վրաստանը Ռուսաստանից պահանջում է 70,32 մլն եվրո բարոյական փոխհատուցում, որը պատճառվել է 2006 թվականին Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար Ռուսաստանից արտաքսելու հետևանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի արդարադատության նախարարությանը:
Թուրքիայի վարչապետի պարտականությունները կատարող Ահմեդ Դավութօղլուն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Վեջդի Գյոնուլին (Vecdi Gonul), հայտնում է թուրքական Zaman թերթը:
Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել առաջին համալրումը ավերիչ ջրհեղեղից հետո. կովկասյան եղջերուն ձագ է ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի բնակիչներին կանչել է իր հետ թեյելու անցած գիշեր պայթեցված «Անգելովների մոտ» սրճարանում:
«Բոլորին բարևեք: Իմ վիճակը նորմալ է: Ինձ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Թոմասը: Շաբաթը մեկ անգամ այստեղ լողանալու օր է, օրական մեկ ժամ թույլատրվում է զբոսնել: Ներկայում ես Շուշիում եմ: Իմ բանտախցում ծորակ կա: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս ես տեսել են անտառապահ Ալադդինին: Ինչպե՞ս է նա»:
Ֆինլանդիան որոշում է կայացրել ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու ԵՄ պատժամիջոցային ցուցակում գտնվող մյուս ռուսներին չտալ երկիր մուտք գործելու թույլտվություն: Այդկերպ վերջիններս չեն կարողանա մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, որն անցկացվելու է հուլիսի 5-9-ը: Այս մասին TASS-ին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վես Խյակինենը:
Թուրքիայի խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը հայտնել է, որ երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնի չորս հավակնորդներից ոչ ոք չի հավաքել երկրորդ փուլի համար անհրաժեշտ ձայները, հայտում է RIA Novosti-ն:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հրապարակել է հունիսի 14-ին ջրհեղեղից տուժածներին օգնության տրամադրման աշխատանքային տարբերակը, որը ներկայում քնննարկվում է Թբիլիսիի քաղաքապետարանում ու քաղաքային խորհրդում:
Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղում երթևեկությունը, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, արգելվում է գիշերային ժամերին ձնահոսքի պատճառով: Այս մասին «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից:
Նախօրեին առաջին Եվրոպական խաղերում հաղթած մարզիկների, մարզիչների, Ադրբեջանի մարզական միությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեյդար Ալիև» շքանշան է շնորհել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ով Բաքվի Եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահն էր, տեղեկացնում է Trend գործակալությունը:
Թբիլիսիի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքում հայտնվել են մեծ քանակությամբ օձեր: Նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոնիթորինգի գործակալությունը, հայտնում է Interfax-ը:
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները դեմ են հանդես գալիս երկրի ԶՈՒ ներկայությանը Սիրիայի տարածքում անվտանգության գոտու ստեղծմանը, գրում է Hurriyet թերթը:
«Երկու նախագահներն էլ ասել են, որ ցանկանում են միմյանց հանդիպել, նրանք համաձայնել են ինտենսիվացնել երկխոսությունը, ու մենք պետք է նրանց օգնենք այդ հարցում»,-ասել է դիվանագետը:
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած սկանդալը Ուկրաինայի ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին արժանացել է իր պաշտոնը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենյոն խոստացել է անցկացնել հետաքննություն ու նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
«Կատարվում են տարածքի մաքրման աշխատանքներ ու մինչ այդ գործընթացի ավարտը դժվար է ասել ինչ-որ բանի մասին: Կան բազմաթիվ տարբերակներ, թե որտեղ կարող է հայտնաբերվել գիշատիչը: Կատարվում են վագրին հայտնաբերելու աշխատանքներ»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայնության է եկել երկրի խորհրդարանի նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, նա Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է:
Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները մտադիր են ակցիան շարունակել այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց պահանջները:
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում նախօրեին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է կանխակալ ու անհիմն՝ ուղղված Բաքվի դեմ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կվերսկսի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ղազախի շրջանում հայտնաբերվել են անհետացած ադրբեջանցի զինծառայողների մարմինները:
Մոտ օրերս Վրաստանում սպասվում են ուժեղ հորդառատ անձրևներ՝ ուժեղ քամու ուղեկցությամբ, տեղ-տեղ հնարավոր են ջրհեղեղներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի ու կանխատեսման կենտրոնին:
Թբիլիսիի կենդանաբանական այգում զինվորականները պինգվին են հայտնաբերել, գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Եթե ՀԷՑ-ը հրաժարվի նման ծառայություններ մատուցել, հայ հասարակությունը կունենա երկու տարբերակ»,- նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի փորձագետը՝ հավելելով, թե տարբերակներից մեկը այդ ընկերությունն ազգայնացնելն է, բայց դա, ըստ նրա՝ «հզոր հարված կլինի հայաստանյան բիզնեսին»:
Ադրբեջանական Haqqin.az կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի երկու զինծառայող մոլորվել է ու հայտնվել Հայաստանի սահմանում:
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը, որտեղ անալիզի է ենթարկել 25 պետությունում ստեղծված իրավիճակը՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կենտրոնական Եվրոպա, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:
«Երևանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ է»,- գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններն այսպես է գնահատում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը: