Փակ դռների հետևում տեղի է ունենում Սարգսյան-Ալիև առանձնազրույցը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շվեյցարիայի Բեռն քաղաքում ընթանում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հերթական գրառումն է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ու լուսանկար հրապարակել իր միկրոբոլոգում:

«Սպասում ենք նախագահներ Ալիևի և Սարգսյանի առանձնազրույցը վերջանալուն»,- գրել է Ուորլիքը՝ գրառումը զուգորդելով #Nkpeace հեշթեգով:

Իր հերթին, ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը թվիթերյան իր էջում գրել է, որ նախագահ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում։

aliev serj

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031