![](/banners/BeFunky-design.jpg)
Ուորլիքի գրառումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/uorliq02111.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որն այս րոպեներին ընթանում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում:
Ուորլիքը խմբակային լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովին, Բեռնում»,- լուսանկարը մակագրել է Ջեյմս Ուորլիքը:
Նշենք, որ հանդիպումն անցկացվում է շվեյցարական կառավարության ընդունելությունների տանը: