Բաժիններ՝

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավ. կա 18 զոհ

Այսօր գիշեր Բոդրումի ափերի մոտ խորտակվել է անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Դեպքի հետևանքով 18 մարդ մահացել է, 14-ը՝ վերջին պահին փրկվել:
Փրկված մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Հաղորդվում է, որ ներգաղթյալները եղել են Սիրիայի, Իրաքի ու Պակիստանի քաղաքացիներ, որոնք ցանկացել են Բոդրումից տեղափոխվել Հունաստանի Կալիմնոս կղզի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031