![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստող քաղցկեղով հիվանդ աղջկա
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/1df2f39682d6cbeb407a3b7eb7a3aea3__660x.jpg)
Ռոստովի մարզի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները որոնում են 21-ամյա Օյղուլ Մ-ին, ով իր համախոհների հետ կարող է ահաբեկչություն նախապատրաստել Ռուսաստանում: Այս մասին հայտնել են LifeNews-ի աղբյուրները: Աղջիկը մի քանի անգամ ինքնապայթեցվելու մտադրություն է հայտնել:
Ենթադրվում է, որ Օյղուլը 29-ամյա Բուլատ Ա-ի ու Ինգուշեթիայի ևս երեք բնակիչների հետ գտնվում է Թուրքիայում: Նրանք այնտեղ են ժամանել այս տարվա հուլիսին: Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունը նախապատրաստում են Օյղուլն ու Բուլատը:
LifeNews-ի տեղեկություններով՝ աղջիկը մինչև 2015 թվականի ամառը ապրել է Դոնի Ռոսովում:
Ավարտելով դպրոցը՝ Օյղուլը ընդունվել է Պետական ծառայության հյուսիսկովկասյան ակադեմիա, սակայն գլխուղեղի քաղցկեղի պատճառով ստիպված է եղել դադարեցնել ուսումը: