
Ահմադ Ալիլի. «Ադրբեջանական հասարակությունը պատերազմը դիտում է որպես հաջորդ փուլ»

Tesankyun.am-ը գրում է. Այդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել գործել այդ ուղղությամբ:
2011 թվականին, Կազանի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը այսպիսի ձեւակերպում հնչեցրեց՝ հանդիպում հանուն հանդիպման չի կայանա:
Դա դիվանագիտական կարգավորման խզման պահ էր, որից հետո եղավ դիվանագիտական ճգնաժամ: Խոսելով ադրբեջանական հասարակության մասին… հասարակության համար այլեւս պատերազմը երեւում է որպես հաջորդ փուլ: Նրանք, ովքեր չեն հավատում հակամարտության լուծման ռազմական ուղուն՝ դրանք միջազգային միջնորդները կամ 3-րդ կողմն են՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ը Ջեյմս Ուորլիքն՝ իր Թվիթերով:
Նրանք իրենց ամենայն ջանքերով փորձում են այդ ամենը վերադարձնել դիվանագիտական կարգավորման հուն»: Ադրբեջանցի քաղաքագետ Ա.Ալիլին կողմ արտահայտվեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը, որը, նրա կարծիքով, թույլ կտա ճգնաժամային իրավիճակից ելք գտնել :