Բաժիններ՝

Վրաստանում հունիսի 3-ից մինչև 7-ը կփակեն Ռիկոտի թունելը

Ռիկոտի թունելը, որը գտնվում է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի: Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ինչպես նշել է դեպատամենտը, թունելով երթեւեկությունը ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար կարգելվի հունիսի 3-ի ժամը 08:00-ից մինչեւ հունիսի 7-ի ժամը 08:00-ն՝ ամառային սեզոնի հետ կապված կանխարգելիչ աշխատանքների կատարման համար:

Ըստ դեպարտամենտի տեղեկատվության՝ այդ ժամանակահատվածում տրանսպորտային հոսքը կփոխադրվի շրջանցիկ ճանապարհ:

Ռիկոտի ավտոճանապարային թունելը, որի երկարարությունը կազմում է 1750 մետր, կառուցվել է 1983 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս