
2018-ին աճել է Գերմանիայի քաղաքացիություն ստացող թուրքերի թիվը

Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը ստացել Գերմանիայի քաղաքացիություն 2018-ի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ տեղեկությունների՝ 2018-ին Գերմանիայի քաղաքացի է դարձել 112.340 մարդ, որից 16.700-ը՝ թուրք։
2017թ.-ին Գերմանիայի քաղաքացիություն ձեռք բերած թուրքերի թիվը հասել էր 14.984-ի։
2018-ին Թուրքիայի քաղաքացիներից հետո, ամենաշատը Գերմանիայի քաղաքացիություն ձեռք են բերել բրիտանացիները: Նրանց թիվը հասնում է 6640-ի։