Բաժիններ՝

Իրանում բազմամարդ երթեր են անցկացվել հաջակցություն Պաղեստինի

Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության:

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Թեհրանում միջոցառման համար, որն ընթացել է իրավապահների ուժեղացված հսկողությամբ, ընտրվել էր տասը երթուղի, որոնք վերջում հանգուցվել են մեկ կետում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թեհրանի համալսարանի մոտ:

Թեհրանի փողոցներով անցել են հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում էին հակամերիկյան եւ հակաիսրայելական կարգախոսներ, մարդիկ ձեռքներին տանում էին «Պաղեստինն ազատ կլինի» մակագրությամբ ցուցանակներ եւ երկրի դրոշները:

Երթեր են անցկացվել նաեւ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թավրիզը, Շիրազը, Մեշհեդը եւ ուրիշներ: Ալ-Քուդսիի օրը, որը նշվում է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, սահմանվել է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետական գործիչ այաթոլլա Խոմեյնիի նախաձեռնությամբ 1979 թվականին՝ ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության եւ իր իրավունքների համար նրա պայքարի աջակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս