Երևանում Հասան Ռուհանին հանդես եկավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության վերաբերյալ առաջարկով

«Լիահույս ենք, որ Իրանն օգուտներ կստանա այս համագործակցությունից»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց հատուկ հյուր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին՝ անդրադառնալով նիստի արդյունքներին և Իրան-ԵԱՏՄ համագործակցությանն ու համաձայնագրին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի վերջին:

Ռուհանին իր խոսքի առաջին ծավալուն հատվածը նվիրեց աշխարհաքաղաքական հարաբերություններին, Միացյալ Նահանգների հետ առճակատմանը, ԱՄՆ-ի, նրա խոսքով, անմարդկային պատժամիջոցներին Իրանի դեմ:

Անդրադառնալով կոնկրետ ԵԱՏՄ-Իրան համագործակցությանը՝ Ռուհանին ասաց, որ ողջունում է ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համագործակցություն ֆինանսական, բանկային գործի  և ներդրումների ոլորտում, ողջունում է  համագործակցության նոր և արդյունավետ մեխանիզմների փնտրտուքը:

ԻԻՀ ղեկավարն առաջարկեց ստեղծել հատուկ աշխատանքային խումբ ԻԻՀ և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ուսումնասիրելու և իրականացնելու համար համատեղ ներդրումային պրոյեկտներ:

Նա նշեց, որ հույս ունի՝ ԻԻՀ-ն կստանա օգուտներ այս համագործակցությունից, կլինեն լավ տնտեսական հարաբերություններ ԵԱՏՄ անդամ երկրների հետ քաղաքական հարաբերություններին համահունչ:

Տեսանյութեր

Լրահոս