
Մեկ օրում ավելի քան 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,4 հազար մարդ է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին հաղորդվում է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության կայքում։
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել 1423 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 317 մարդ (95 կին, 162 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1106 մարդ (332 կին, 564 երեխա)»,-ասված է տեղեկագրում: Ի հավելումն նշվում է, որ մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 336 քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: