
Իրանում դատարանը Ռոհանիի եղբորը հինգ տարվա բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի համար. Fars

Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին։
«Հասան Ֆերեյդունը գանգատարկման քննության արդյունքում դատապարտվում է հինգ տարվա բանտարկության»,- նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:
Ֆերեյդունին ձերբակալել էին 2017 թվականին: Հետաքննությունը չի բացահայտում առաջադրված մեղադրանքների բոլոր մանրամասնները՝ սահմանափակվելով մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաների նրա մասնակցության վերաբերյալ տեղեկատվությամբ: Ձերբակալության պահին Ֆերեյդունը Իրանի նախագահի խորհրդականն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: