«Դա արդեն ծիծաղելի է դառնում». Բուրջանաձեն լուրջ չի վերաբերվում Վրաստան վերադառնալու Սահակաշվիլիի հայտարարությանը
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:
Ավելի վաղ Սահակաշվիլին «Մթավարի արխի» («Գլխավոր ալիք») հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին պատրաստվում է վերադառնալ հայրենիք՝ «վերականգնելու նրա պետականությունը»: «Դա արդեն ծիծաղելի է դառնում: Ամեն անգամ, երբ նա (Միխեիլ Սահակաշվիլին) հարմար է գտնում, հայտարարություն է անում, որ այսօր-վաղը վերադառնալու է Վրաստան, որ «վերականգնելու է արդարությունը», թեեւ նա չէ, որ պետք է խոսի արդարության մասին, եւ նման բաներ: Ուստի ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը: Իսկ այն, որ նա հարկավար չէ Վրաստանին, ինձ համար միանգամայն պարզ է: Տակավին 2012 թվականին Վրաստանի բնակչությունը պարզորոշ «ոչ» ասաց Սահակաշվիլիին»,-ասել է Բուրջանաձեն «Ռադիո Sputnik»-ի եթերում:
Նրա խոսքով՝ այն, որ այժմ մարդիկ Վրաստանում հիացած չեն «Վրացական երազանք» կուսակցության եւ նրա հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլիի» կառավարումից, բնավ չի նշանակում, որ Սահակաշվիլիի պետք է երկիր վերադառնա: