
Սիրիան և Իրաքը բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը

Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին համաձայնել է Սիրիայի հետ «Ալ-Քայիմ» սահմանային անցակետը բացել սեպտեմբերի 30-ին:
Սահմանային անցումը պաշտոնապես բացվել է սիրիական կողմից` Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ռահմունի ու Դեյր Էզ-Զորի նահանգի նահանգապետ Աբդ ալ-Մաջիդի եւ իրաքյան կողմից՝ Իրաքի սահմանային անցումների վարչության ղեկավար Քազեմ ալ Աքաբիի, Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Համեդ ալ-Աբդալա Իբրահիմի, Անբարի նահանգի նահանգապետ Ալի Ֆարհանի եւ Անբարի ոստիկանապետ Հադեր Զեյդի մասնակցությամբ: