
Ի՞նչ վնասներ է հասցրել նախօրեի երկրաշարժը Ստամբուլում

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկություններ է հայտնել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ նրա՝ երկրաշարժը Ստամբուլում 473 շենք է վնասել, այդ թվում՝ դպրոցներ, ինչի հետևանքով որոշ ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվել են։
Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով եղել է 1 զոհ և 34 վիրավոր, որոնցից 24-ը այս պահին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Օքթայը հայտնել է, որ գրանցված երկրաշարժից հետո տեղի է ունեցել 188 հետցնցում։
Հալտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է գետնից 12 կմ խորության վրա։