
Իրանի հետ դիմակայության սաստկացումը կհանգեցնի նավթի գների թռիչքի. Էր Ռիադ

Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու եւ հետագա էսկալացում թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է դառնալ նավթի գների աննախադեպ աճը:
CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում կայացած հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Հաղորդումը եթեր է տրվել սեպտեմբերի 29-ին։
«Տարածաշրջանում են կենտրոնացած էներգակիրների համաշխարհային պաշարների շուրջ 30 տոկոսը, առեւտրական հոսքերի շուրջ 20 տոկոսը, համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 4 տոկոսը: Պատկերացրեք, եթե այդ ամենը կանգ առնի: Դա կնշանակի համաշխարհային տնտեսության լիակատար կործանում»,- ասել է նա: Ըստ որում գահաժառանգ արքայազնը նշել է, որ հանդես է գալիս քաղաքական լուծման օգտին:
«Քաղաքական եւ խաղաղ լուծումը միշտ էլ ավելի լավ է, քան ռազմականը»,- պարզաբանել է նա: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Հասան Ռոուհանին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը եւ հասնեն նոր համաձայնագիր կնքման, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: