Վրացի փրկարարներն ու զինվորականները, ովքեր անցած գիշեր Վրաստանում զբաղվել են ջրհեղեղի ավերածությունների վերացման աշխատանքներով, Թբիլիսիի կենդանաբական այգու տարածքում հայտնաբերել են աղջկա դի, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական հեռուստատեսությանը:
«Բազմիցս ընտանիքի անդամներն ու ես խորհրդակցել ենք Ժաննայի բժիշկների հետ: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր լուսանկարները, Ժաննայի վերջին անալիզները: Շատերն ասում էին, որ մենք կարծես պարտվել ենք, սակայն ոչ ոք նրանցից չէր կարող ասել, թե դա երբ տեղի կունանա, քանի որ դա Աստծո կամքն է: Այն մասին, որ ես Պլատոնին ծով եմ տանելու, հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ»:
«Չճանաչված պետությունները կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Օսեթիայի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ Լիրա Կոզաևան` անդրադառնալով Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի անցած ուղիներին:
ԵՄ երկրները համաձայնել էին երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։
«Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում, նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալելու, ցանցեր ձևավորելու»:
Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index) կազմող տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում նշվում է, որ զեկույցում ընդգրկված 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում:
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Այժմ, երբ ավելի քան մեկ տասնյակ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մտադրությունը առաջադրվելու 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամերիկահայերը մտածում են, թե իրենք ում աջակցեն հաջորդ տարվա ընտրություններում:
Փրկարարական ծառայությունները Թբիլիսիի կենդանաբանական այգու վանդակներում հայտնաբերել են մի քանի սատկած արջ, հայտնում է newsgeorgia.ge-ն: «Արջերը հայտնաբերվել են վանդակներում, նրանց դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-հայտնել է փրկարարներից մեկը լրագրողներին:
ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնք արգելում են հարցաքննությունների ժամանակ կիրառել կտտանքներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ու տարածքների ցուցակը, որոնք, ըստ Բրյուսելի, օգնում են իրենց ֆինանսական ռեզիդենտներին խուսափել հարկերի վճարումից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաղեստինի ինքնավարության կառավարությունը, որը 1 տարի առաջ ստեղծվել էր ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ շարժումներին միավորելու նպատակով, լուծարվել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռամի Համդալլան հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին հետաքննել Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած գիշատիչների գործը, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն Գերմանիայի կառավարության վերլուծության՝ ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը կարող է միանալ մոտ 200 հազար զինյալ:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ «ամագ» բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ կապված երկրի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելի մահվան հետ, երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել:
Ռուսաստանը դեմ է այսպես կոչված թեթև թմրանյութերի օրինականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:
Սիրված երգչուհին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա ազգականները, ընկերներն ու երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր մինչև վերջին պահը հույս ունեին, որ նա կբուժվի: Նրան վերջին հրաժեշտը տալու են եկել Օլգա Օռլովան, Դիանա Գուրցկայան:
Հունաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ եթե Աթենքին չհաջողվի պայմանավորվել միջազգային վարկատուների հետ հավելյալ օգնության տրամադրման վերաբերյալ, երկիրը կարող է լքել Եվրամիությունը ու նոր դեֆոլտ հայտարարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է կենդանիներին մերձմոսկովյան ապաստարանում տեղակայելու Մոսկվայի իր գործընկերների առաջարկից, այսօր տեղեկացրել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության ղեկավար Օլգա Վայնշտոկը:
Թբիլիսիի ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգուց փախած ալբինոս վագրը, որն այսօր հարձակվել էր տղամարդու վրա ու նրան մահացու վնասվածքներ հասցրել, ոչնչացվել է, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալությունը չի բացառել ջրհեղեղից տուժած Թբիլիսիում համաճարակի տարածումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վաշինգտոն-Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Քըրք Քրքորյանի կորուստը, ով ս.թ. հունիսի 15-ին կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Քրքորյանը հարգարժան գործարար էր, բարերար, և ամերիկահայ համայնքի խորհրդանշական առաջնորդ:
«Գրուզիա օնլայն» պորտալի տվյալով, որը հղում է կատարում ականատեսներին, առյուծի հարձակումից հետո տղամարդն անշարժ ընկած է մնացել գետնին: Տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Մարդիկ հասցրել են փախչել, սկսվել է խուճապ:
Ռուսաստանն իր առաջ նպատակ չի դնում սկսել սպառազինությունների մրցավազք Արևմուտքի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Նրան կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: