Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած առյուծը տղամարդու է սպանել
Թբիլիսիի ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգուց փախած առյուծը տղամարդու է սպանել, հայտնում է Agence France-Presse-ը:
«Գրուզիա օնլայն» պորտալի տվյալով, որը հղում է կատարում ականատեսներին, առյուծի հարձակումից հետո տղամարդն անշարժ ընկած է մնացել գետնին: Տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Մարդիկ հասցրել են փախչել, սկսվել է խուճապ:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, մարդիկ պահանջում են հայտնաբերել ու ոչնչացնել կենդանուն:
Դեպքի ականատեսները հայտնում են, որ առյուծի կողմից հարձակման ենթարկվածը պահեստի սեփականատեր է: Նշվում է, որ տղամարդը մտել է շինություն, ու այդ ժամանակ էլ կենդանին իր ապաստանից հարձակվել է նրա վրա:
Մինչ այժմ հայտնի չէ, թե արդյոք դա եղել է առյուծ, թե վագր ալբինոս, սակայն նշվում է, թե կենդանուն նկատել են նախկին «Լագունա Վերե» լողավազանին կից հատվածում: