Ռուսաստանը չի պլանավորում մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ. Ուշակով
Ռուսաստանն իր առաջ նպատակ չի դնում սկսել սպառազինությունների մրցավազք Արևմուտքի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ արձագանքել հնարավոր սպառնալիքներին, սակայն ոչ ավելին»,-ասել է Ուշակովը այսօր լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի հնարավոր սպառնալիքների մասին Պուտինի հայտարարությունը:
Նա նաև հավելել է, որ նման քայլը զգալի կթուլացներ ռուսական տնտեսությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Եթե ինչ-որ մեկը սպառնալիքի տակ է դնում մեր տարածքները, ապա մենք, նշանակում է, որ համապատասխան կերպով պետք է ուղղենք մեր զինված ուժերը, ժամանակակից միջոցները այն տարածքների վրա, որոնցից մեզ գալիս է սպառնալիքը»,-ասել էր Պուտինը: