Հարավային Օսեթիան և Աբխազիան կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից. Լիրա Կոզաևա

«Չճանաչված պետությունները կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Օսեթիայի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ Լիրա Կոզաևան` անդրադառնալով Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի անցած ուղիներին: Նա նշեց, որ Աբխազիային և Հարավային Օսեթիան պետք է օրինակ վերցնեն հենց Լեռնային Ղարաբաղից: «Ես, ցավոք սրտի, այնտեղ չեմ եղել, բայց այն, ինչ լսել եմ, թե ինչպիսի գործընացներ են ընթանում, հանդիպել եմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, զարմացել եմ, տեսնում եմ մակարդակը, կարծում եմ, որ չէր խանգարի նրանցից օրինակ վերցնելը»,- ասաց Լիրա Կոզաևան: Վերջինս նաև նշեց, որ աշխարհում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, այնպիսի խաղացողներ են ընդգրկված այդ խաղում, որ խաղն ընթանում է առանց օրենքների, այնպես որ, փոքր ժողովուրդները չպետք է մասնակցեն այդ գործընթացներին, պետք է փորձեն լուծել սեփական խնդիրները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930