ԵՄ-ն կես տարով երկարեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ երկրները համաձայնել են երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:

Որոշումը կայացվել է ԵՄ բոլոր 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից, որոնք, ինչպես նշվում է, համաձայնության են եկել փաստաթղթի ձևակերպումների հարցի վերաբերյալ, որը նախատեսում է հուլիսի 1-ից մինչև ընթացիկ տարեվերջ պատժամիջոցների երկարաձգում:

Փաստաթուղթը դեռ պետք է հավանության արժանանա երկուշաբթի օրը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, սակայն ինչպես սպասվում է, դա միայն ձևականություն է ու այն առանց քննարկումների կհաստատվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930