Բաժիններ՝

Թբիլիսիում չի բացառվում համաճարակի տարածումը

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալությունը չի բացառել ջրհեղեղից տուժած Թբիլիսիում համաճարակի տարածումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, մասնագետների խումբը Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում անցկացնում է համապատասխան միջոցառումներ, որպեսզի խուսափեն համաճարակի տարածումից, այդ թվում՝ իրականացվում է սատկած կենդանիների թաղման մոնիթորինգ:

«Գործակալության աշխատակիցները իրականացնում են նաև Սվանիձե փողոցում տեղակայված «Վակե» գործարանում փչացած մսամթերքի ոչնչացման գործընթացի վերահսկողություն, որն ամբողջությամբ ավերվել էր ջրհեղեղի հետևանքով»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930