Վրաստանի գլխավոր դատախազը կզբաղվի Թբիլիսիում փախած գիշատիչների գործով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին հետաքննել Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած գիշատիչների գործը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես հրավիրել եմ խորհրդակցության գլխավոր դատախազին, կոչ եմ անում ձեզ սկսել հետաքննել այդ գործը: Ես ցանկանում են, որ բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը, որ բացառվի ցանկացած սպեկուլյացիա»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նա կոչ է արել նաև երկրի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին զերծ մնալ Թբիլիսիում կենդանիների մասին տեղեկություններ հրապարակելուց մինչև տեղեկությունը մանրակրկիտ ուսումնասիրված չլինի: