Global Peace Index 2015. Հայաստանը 162 երկրների շարքում 91-րդ հորիզոնականում է

Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index) կազմող տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում նշվում է, որ զեկույցում ընդգրկված 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում: Նախորդ տարի Հայաստանը 160 երկրների թվում հայտնվել էր 79-րդ հորիզոնականում:

ԱՄՆ-ը հայտնվել է 94-րդ հորիզոնականում, Ադրբեջանը զբաղեցրել է աղյուսակի 132-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 79-րդ, Ռուսաստանը՝ 152-րդ, Թուրքիան՝ 135-րդ, Իրանը՝ 138-րդ հորիզոնականը:

Վարկանշային աղյուսակի առաջատարն է Իսլանդիան: Տասնյակում վերջինիս հաջորդում են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Չեխիան:

Global Peace Index-ի հետնապահներն են Հարավային Սուդանը (159-րդ հորիզոնական), Աֆղանստանը (160-րդ հորիզոնական), Իրաքը (161-րդ հորիզոնական) և Սիրիան (162-րդ հորիզոնական):

Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը հաշվարկվում է 2007-ից: Այն մշակվում է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի գիտական կենտրոնների փորձագետների միջազգային խմբի կողմից:

Ինդեքսը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները, օրինակ՝ երկրում բռնության ու հանցավորության մակարդակը, այնպես էլ արտաքին գործոնները՝ երկրների միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների վրա ծախսվող գումարները ու այլ չափանիշներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս