Այսօր Ադրբեջանում դատարանը վճռել է ազատ արձակել Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին, հայտնում է contact.az-ը:
Իտալիայի ոստիկանները մասնակցել են հակաահաբեկչական օպերացիայի, որը կրում է JWEB կոդային անվանումը, ինչի ընթացքում ձերբակալվել է 17 մարդ, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Անկարան պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի առաջընթաց գրանցի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի հետ հանդիպմանը:
Կահիրեի օդավակայանում՝ Կահիրեից Ժնև ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից մեկի պայուսակում, կասկածելի իր է հայտնաբերվել, հայտնում է Al-Ahram պարբերականը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:
Մոսկվայում երեկ կայացել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Քրդական զինված միավորումները հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
chpsaratov.ru կայքը լուսանկարներ է հրապարակել երեկ ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից:
Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել է բնակելի տներից մեկի 9 բնակիչ, հայտնում է LifeNews-ը:
Շենգենյան համաձայնագրի գոտու հարևան երկրներով շրջապատված Շվեդիան հայտարարել է սահմանային վերահսկողության ժամանակավոր վերականգնման մասին՝ կապված ռեկորդային թվով ներգաղթյալների հետ, հայտնում է BBC-ն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.48-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են կղզու վրա բանտի կառուցման մասին, որը կհսկեն քաղցած կոկորդիլոսները: Բանտում կպահվեն բացառապես թմրանյութերի առևտրի համար դատապարտված բանտարկյալները, գրում է The Digital Journal-ը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին մտադիր է մեկնել զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաք՝ ստուգելու այնտեղ կազմակերպված անվտանգության միջոցառումները, գրում է Ahram պարբերականը:
Իսպանիայի կառավարությունը բողոք է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկել է Կատալոնիայի անկախության բանաձևը, հայտնում է Reuters-ը:
Սլովենիայի իշխանությունները պատրաստվում են արգելապատնեշ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին: Նոյեմբերի 11-ին մի քանի բեռնատար մետաղալարերի ցանց է տեղափոխել սահմանամերձ Վելիկի Օբրեժ բնակելի կետի մոտ, հայտնում է Reuters-ի լուսանկարիչը:
Բաքվում նոյեմբերի 16-ին կանցկացվի ադրբեջանա-իրանական բիզնես ֆորում, հայտնում է APA գործակալությունը:
Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:
Հայաստանն այն 50 երկրների թվում էր, որը դեմ քվեարկեց Կոսովոյի անդամակցությանը, և այս անգամ ևս գտնվեցին ոմանք, ովքեր առանց խորը վերլուծության և հեռատես հաշվարկներ կատարելու՝ Հայաստանին մեղադրեցին «Ռուսաստանի թելը թելելու մեջ»:
Փարիզն ու Թեհրանը բախվել են դժվարությունների՝ երկու երկրների նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Հասան Ռոուհանիի օրակարգը հաստատելու հարցում, հայտնում է RTL-ն:
«Անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի հետ խորհրդատվություն անցկացնելուն, որը նախագահելու է ԵԱՀԿ-ում հաջորդ տարի: Եկեք միասին աշխատենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Ուորլիքը:
Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները սահմանամերձ գոտում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ են անցկացրել, հայտնում է Contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ Հալեպի նահանգում ազատագրել են «Կվայրես» ռազմական օդանավակայանը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին էր գտնվում ավելի քան 2 տարի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռները շարունակում են Եգիպտոսից տեղափոխել ռուս զբոսաշրջիկների ճամպրուկները:
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիում բարձրացել է գետերի մակարդակը: Համացանցում հրապարակված կադրերում երևում են ջրածածկ եղած փողոցներ ու ճանապարհներ, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է ցամաքային օպերացիա անցկացնի ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում:
Պլանային թռիչքի իրականացման ժամանակ կործանվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող «Սու-25» ինքնաթիռը, ինչի հետևանքով 1992թ. ծնված օդաչուն զոհվել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է պետության առաջին գործող նախագահը, ով հայտնվել է ամերիկյան հեղինակավոր ԼԳԲՏ Out ամսագրի շապիկին, որտեղ նրան հայտարարել են «Տարվա դաշնակից»՝ հասարակական գործիչ, ով հաջողություններ է գրանցել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում:
Այսօր կյանքի 82-րդ տարում մահացել է հայտնի խորհրդային ու ռուս կինոռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը, հայտնում է LifeNews-ը:
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է շրջվել, խեղդվել է նվազագույնը 14 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, հայտնում է Reuters-ը: