Բաժիններ՝

Եգիպտոսից Մոսկվա է տեղափոխվել ռուս զբոսաշրջիկները գրեթե 135 տոննա ուղեբեռ

ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռները շարունակում են Եգիպտոսից տեղափոխել ռուս զբոսաշրջիկների ճամպրուկները:

Անցած օրերին փրկարարները Մոսկվա են տեղափոխել 62 չվերթի 135 տոննա ուղեբեռ, հայտնում է kp.ru-ն:

Պայուսակները տեղափոխվում են «Վնուկովո» օդանավակայան: Այնտեղ դրանք ստուգում են կինոլոգները՝ շների հետ ու սքանավորում: Այնուհետև սկսվելու է դրանց բաժանումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ անցած շաբաթ՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ռուս զբոսաշրջիկներին արաբական այդ երկրից տարհանում են ինքնաթիռներով: Միակ պահանջն առանց ուղեբեռի թռչելն է՝ թույլատրվում է վերցնել միայն ձեռքի պայուսակ՝ 10 կգ-ից ոչ ավելի: Ճամպրուկներն այնուհետ Ռուսաստան են տեղափոխվում ՌԴ ԱՒՆ-ի ինքնաթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս