Բաժիններ՝

Թուրքիան ամեն ջանք կգործադրի ԵՄ-ին անդամակցելու համար. Դավութօղլու

Անկարան պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի առաջընթաց գրանցի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի հետ հանդիպմանը:

Թիմերմանսը այցով գտնվում է Թուրքիայում, որի ընթացքում, քննարկվելու են Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունները, ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման գործընթացը, Սիրիայից միգրացիոն հոսքը, այցագրային ռեժիմի ազատականացումը, ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացումը ու Կիպրոսի հարցի կարգավորումը:

Դավութօղլուն Թիմերմանսի հեը հանդիպմանն ընդգծել է, որ Թուրքիայի նոր կառավարության ամենաառաջնային հարցերից մեկը ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք ինտեգրումն է:
«Այդ առումով մենք Եվրամիությունից սպասում ենք անհրաժեշտ քայլեր մի շարք հարցերի առումով, մասնավորապես բանակցությունների նոր կետերի հարցով: Թուրքիան պատրաստ է ամեն ջանք գործադրել ԵՄ մտնելու գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում»,- Anadolu գործակալությունը մեջբերել է Թուրքիայի վարչապետի խոսքերը:
Իր հերթին, Թիմերմանսը շնորհավորել է Դավութօղլուին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի համար:

Քաղաքական գործիչը առաջընթաց է արձանագրել այցագրային ռեժիմի ազատականացման ու ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման հարցում՝ հավելելով, թե այդ հարցերը միմյանցից անբաժան են:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրն ստորագրվել է 1963 թվականին: Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:

Այդ ժամանակից ի վեր կողմերը համաձայնեցրել են 35 տեխնիկական կետերից 14-ը, որոնք պետք է իրականացնի Անկարան, որպեսի հասնի ԵՄ-ի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին:

Արգելափակված է մնում դեռ 17 կետ, դրանցից 4-ի վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս